Ովքե՞ր ենք մենք
Մեր չորամրգերի արտադրման գործընթացը իր մեջ ներառում է անմիջական գնումներ ֆերմերներից մինչև արտադրություն, առաքում և մարքեթինգ: Մեր արտադրողները ամենայն ուշադրությամբ են ընտրում մրգերը՝ արտադրանքի լավագույն որակն ապահովելու համար։
Մենք սիրում ենք առողջ բնական արտադրանք, և մեզ համար պարտադիր է ունենալ ամենաբարձր որակը՝ դրանց բազմաթիվ հատկություններն ու հաճելի համը ճաշակելու համար։


Անմիջապես ֆերմայից և բնական


Առանց հավելումների


Առանց համային/հոտային հավելումների
Մեր ծառայությունները
Մեր ընկերությունն իր համար սահմանել է բարձր չափանիշներ՝ ամենաբարձր որակի չիր արտադրելու համար: Մենք մրգերը գնում ենք լավագույն արտադրողներից,
ուշադիր զննելով դրանք՝ միայն լավագույնները չորացնելու համար, ապա չորացնում ենք դրանք լավագույն մեթոդներով և ուղարկում ենք Ձեզ համար:
Որակը
Մենք առաջինն ենք չորամրգերի արտադրության մեջ,ովքեր մանրածախ վաճառքի առաջին հավաքածուն ենք ներկայացրել օնլայն հարթակում՝ նպատակ ունենալով կիսել ձեզ հետ մանկությունից մեզ ծանոթ և կյանքի առողջ համերը: Մենք ցանկանում ենք տեսնել ձեզ մեր մեծ ընտանիքում: Մեր դռները միշտ բաց են Ձեզ համար


Սերտիֆիկատ
Դուք կարող եք նաև տեսնել Զեզ անհրաժեշտ լիցենզիաները և ստանդարտները: Մեզ համար շատ կարևոր է, որ վերջնական արտադրանքը լինի հնարավորինս բարձր որակի։
Մենք պատասխանատվություն ենք կրում մեր արտադրանքի որակի համար: Մենք հավատում ենք, որ մեր մարմինը մեր ամենամեծ հարստությունն է, որը մեզ հետ կլինի ողջ կյանքում: Այն, ինչ մենք ուտում ենք, բացի հաճույքից պետք է օգտակար լինի մեր օրգանիզմի համար և ժամանակի ընթացքում հիվանդություն չառաջացնի։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են ամենաբարձր որակի առողջ չրերի արտադրություն ունենալու համար՝ առանց շաքարի, կոնսերվանտների և հավելումների:


Մեզ հետ համագործակցող ընկերությունները ընտրում են փոխադրման լավագույն եղանակները՝ ըստ ձեր կարիքների՝ մատչելի գներով առաքումը կազմակերպելու համար և միջնորդ ընկերության կարիք չկա: Մենք ունենք առաքման ծառայությունների լայն շրջանակ մեր հաճախորդների համար ՝ ներմուծման և արտահանման նպատակով: